ԿԲ-ն կկրճատի ծառայողական մեքենաները![]() 3 հունիսի 2019 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կառույցի ծառայողական մեքենաների թիվը կրճատվելու է: «10 մեքենա, կարծեմ, աճուրդով վաճառել ենք»,- ասել է Ջավադյան: Նրա խոսքով՝ ԿԲ ծառայողական մեքենաների թիվը 31 էր: «Միշտ տեղ ունենք կրճատելու, և ցանկացած տեղ կրճատելու տեղ կա։ Կարելի է աշխատակիցներին էլ կրճատել։ Ինձ թվում է՝ ցանկացած հիմնարկում, եթե հիմնարկի ղեկավարը որոշի, 10 տոկոսով կարելի է աշխատակիցներին կրճատել։ Մեր առաջ ոչ մեկ ոչ մի խիստ պայման չի դնում, որովհետև անկախ մարմին ենք, ինքներս ենք որոշում։ Որևէ խնդիր իշխանություններն այդ հարցով մեր առաջ չեն դրել»,- ասել է Ջավադյանը՝ հավելելով, որ ԿԲ խորհրդի անդամների ծառայողական մեքենաները մնալու են, բայց ծախսերը՝ կրճատվելու են։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |