Քաղաքապետարանը մտադիր է շաբաթը մոտ 100 շուն ստերջացնել և պատվաստել 3 հունիսի 2019 - 18:34 AMT PanARMENIAN.Net - «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն: Նախորդ շաբաթվա ընթացքում կլինիկա է բերվել 67 շուն, որից երկուսը ի պահ են վերցրել կենդանասերները, երկուսը, ըստ մասնագետների ցուցումի, քնեցվել են, 63-ը ստերջացվել և բաց են թողնվել նույն հասցեներում: Զեկուցվել է նաև, որ երբեմն որոշ քաղաքացիներ խոչընդոտում են կենտրոնի աշխատանքը՝ թույլ չտալով իրականացնել շների հավաքման գործընթացը: Կենտրոնը շների հավաքման նպատակով ձեռք է բերել երկու նոր ավտոմեքենա և անհրաժեշտ ամբողջ դեղորայքը: Երևանում թափառող կենդանիների հավաքման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրն իրականացնում է համայնքային կենտրոնը, որի աշխատանքը մասնագիտորեն հիմնավորված է և անվտանգ կենդանիների համար: Գործընթացն իրականացվում է հատուկ տարբերանշանով մեքենաներով և համապատասխան համազգեստով մասնագետների կողմից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |