Մայիսին մետրոն 30,712-ով ավելի շատ ուղևոր է սպասարկել

Մայիսին մետրոն 30,712-ով ավելի շատ ուղևոր է սպասարկել

PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիսին 2018 թվականի նույն ամսվա համեմատ Երևանի մետրոպոլիտենը 30,712-ով ավելի շատ ուղևոր է սպասարկել, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ ուղևորահոսքն աճել է շարժակազմերի քանակի ավելացման և կատարված ժամանակացույցի փոփոխության արդյունքում:

Մայիս ամսին, ընդհանուր առմամբ, Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1.73 մլն ուղևորի:

Ընթերցեք նաև՝ «Քաղաքապետարանը մտադիր է շաբաթը մոտ 100 շուն ստերջացնել և պատվաստել»:

«Մայիսին Երևանում 220 մլն դրամով ավելի շատ տուրք է հավաքվել»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---