Կինոռեժիսոր Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» կստանա 4 հունիսի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է պատվավոր «Օսկար» հանձնել կինոռեժիսոր Դևիդ Լինչին՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Academy Honorary Award)։ Պատվավոր մրցանակ կստանան նաև ռեժիսոր Լինա Վերտմյուլլերն՝ կինոյում ավանդի համար, և ամերիկացի դերասան Ուես Սթյուդին։ Իսկ դերասանուհի Ջինա Դևիսը կստանա Ջին Հերշոլթի անվան մրցանակը, որը հանձնվում է հումանիզմի գործում ավանդի համար, գրում է ՏԱՍՍ-ը: Պարգևները կշնորհվեն Լոս Անջելեսում կայանալիք հատուկ արարողության ժամանակ հոկտեմբերի 27-ին: Դևիդ Լինչն անկախ ամերիկյան կինոյի ներկայացուցիչ է: Լինչի կինոնկարները հայտնի են իրենց սյուրռեալիստական տարրերով, իրենց երազային հաջորդականություններով, կանգուն և անհասկանալի պատկերներով և իրենց մանրակրկիտորեն արված ձայնային աջակցությամբ: Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում նրա «Կապույտ թավիշ» ֆիլմը 8-րդն է դետեկտիվ ֆիլմերի ցանկում: Դեվիդ Լինչը հայտնի է դարձել «Թվին Փիքս» սերիալի, նաև «Մարդ-փիղ», «Մալհոլանդ Դրայվ», «Ներքին կայսրություն» և այլ ֆիլմերով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |