Մեծ Բրիտանիայում ուզում են քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները ոչ գրավիչ փաթեթավորմամբ վաճառել 4 հունիսի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում քաղցրավենիքը, չիփսերն ու գազավորված ըմպելիքները կարող են առաջիկայում վաճառքի հանվել «սարսափազդու» փաթեթավորմամբ, ինչպես ծխախոտը: Ճարպակալման համաճարակի դեմ պայքարելու համար նմանատիպ մթերք արտադրող խոշոր բրենդերը ստիպված կլինեն հրաժարվել վառ դիզայնից: Փոխարենը դրանք կունենան միապաղաղ տեսք, որի նպատակն է «վանել սպառողին», գրում է «Ռոսիյսկայա գազետան» The Daily Mail-ի վրա հղումով: Հավանաբար, խոսքը դարչնականաչավուն գույնի մասին է, որը կարելի է տեսնել Բրիտանիայում վաճառվող ծխախոտի տուփերի պարագայում: Ազգային բժշկական ասոցիացիայի տնօրեն Սայմոն Սթիվենսը հայտարարել է, որ ճարպակալումը Մեծ Բրիտանիայում «հավասարվում է ծխելուն»: Պետական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը առաջարկում է նաև հարկ սահմանել շաքարի, ոչ ալկոհոլային խմիչքների, քաղցրավենիքի և թխվածքի համար, արգելել անառողջ սննդի, քաղցրավենիքի, ոչ ալկոհոլային խմիչքների և վերամշակված սննդի ցերեկային հեռուստատեսային գովազդը, ինչպես նաև արգելել անվճար միրգը դպրոցականների համար և արագ սննդի կետերը դպրոցներից 160 մ հեռավորության վրա: Առողջ ապրելակերպի ջատագովների քարոզարշավի մասնակիցները նաև կոչ են արել չպատկերել մուլտֆիլմերի հերոսներին երեխաների համար նախատեսված անառողջ սննդի փաթեթավորման վրա: Ըստ փաստաթղթի հեղինակների, որը պետք է ներկայացվի խորհրդարան, դա կնվազեցնի սրտային նոպաների, շաքարախտի և քաղցկեղի ռիսկը: Նրան կարծում են, որ նման արգելքները կխթանեն սպառողներին Twix-ի, Mars-ի կամ Kit Kat-ի փոխարեն խնձոր կամ բանան գնել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |