Թուրքիայում պատմական հայկական եկեղեցի է վաճառքի հանվել 4 հունիսի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի: 12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ` պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ, հայտնում է Ermenihaber-ը: «1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին: Այսպիսով այս շենքը կառուցվել է ու երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»,- ասված է նկարագրության մեջ: Նշվում է, որ եկեղեցու ընդարձակ բակում կան հին Անկարայի տներ, որոնք կարող են եկեղեցու հետ միասին վերականգնվել ու օգտագործվել զբոսաշրջության նպատակով: Հաղորդվում է, որ եկեղեցին Թուրքիայի կադաստրի վարչության կողմից գրանցված է Քարգիր եկեղեցի անվամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |