Միավորված և վերանվանված նախարարությունների փոխնախարաներ են նշանակվել![]() 4 հունիսի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարություններում փոխնախարարներ են նշանակվել: ՀՀ էլեկտրոնային կառավարման Е-gov.am հարթակում հրապարակվել են համապատասխան որոշումները: Էկոնոմիակայի նոր փոխնախարարներն են Ավագ Ավանեսյանն ու Արտակ Քամալյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը: Գեղամ Վարդանյան նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։ Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Ավելի ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունների թիվը 17-ից հասել է 12-ի: Դրանք են՝ Արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, սպորտի մշակույթի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |