Խաչանովը՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում և աշխարահի լավագույն թենիսիստների 10-յակում 4 հունիսի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խաչանովը հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին 7:5, 6:3, 3:6, 6:3 հաշվով: Հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը կընդգրկվի աշխարհի լավագույն թենիսիստների 10-յակում, հայտնում է championat.com-ը: Խուան Մարտին Դել Պոտրոն աշխարհի 9-րդ ռակետն է: «Սա այն է, հանուն ինչի ես աշխատում եմ՝ այս պահերով ապրելու համար: Երբ հաղթում ես այսպիսի խաղում, ուղղակի երջանիկ ես: Երջանիկ ես բոլոր գործադրված ջանքերի, կայացած հանդիպումների համար: Դու ուղղակի շնորհակալ ես թիմին և ընտանիքիդ»,-ասել է Խաչանովն իր հաղթանակի մասին: «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում Խաչանովը խաղալու է ավստրիացի Դոմինիկ Թիմի հետ: Սա Խաչանովի առաջին մասնակցությունն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարին քառորդ եզրափակչում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |