«Ռեալը» կընդունի զոհված իր նախկին խաղացողի 11-ամյա որդուն![]() 4 հունիսի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի որդին ուսուցումը կշարունակի «թագավորական ակումբի» համակարգում: Խոսե Ռեյես Լոպեսը վթարից զոհված ֆուտբոլիստի միակ որդին է: Նա կմիանա «Ռեալին« հաջորդ խաղաշրջանում: 11-ամյա ֆուտբոլիստն օգնել է «Լեգանեսին» հաղթել իր տարիքային խմբի առաջնությունում և մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով: Ռեյեսը զոհվել է հունիսի 1-ին: Մարզիկը 35 տարեկան էր, նա ՃՏՊ զոհ դարձավ: Ըստ La Sexta-ի, վթարի պատճառ կարող էր հանդիսանալ արագության գերազանցումը: Ռեյեսի հետ միասին ավտոմեքենայում էին նրա զարմիկները՝ Ջոնաթան Ռեյեսն ու Խուան Կալդերոնը: Առաջինը տեղում մահացել է, երկրորդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է մեկ ժամ անց: Ռեյեսը «Սեվիլյայի» սաներից էր, հետո որպես կիսապաշտպան հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, Լոնդոնի «Արսենալի», Մադրիդի «Ատլետիկոյի» և Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում: Նա դարձել է Իսպանիայի և Անգլիայի ազգային առաջնությունների հաղթող, 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգան «Ատլետիկոյի» կազմում և 3 անգամ՝ «Սեվիլյայի»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |