«Սիսիան» ԲԿ-ի նախկին 2 տնօրենն աշխատավարձ են հափշտակել

«Սիսիան» ԲԿ-ի նախկին 2 տնօրենն  աշխատավարձ են հափշտակել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել:

Իրավապահները պարզել են, որ «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին երկու տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, բուժհաստատության չորս աշխատողի անվամբ դուրս են գրել աշխատավարձի դրույքաչափից ավելի, խոշոր չափերի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ոստիկանությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---