ՄԻՊ. Անհանդուրժողականությունը սոցցանցերում կարող է բռնության հանգեցնել

ՄԻՊ. Անհանդուրժողականությունը սոցցանցերում կարող է բռնության հանգեցնել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով սոցցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի: Այդ մասին նա ասել է հունիսի 4-ին ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում:

Նրա խոսքով՝ սոցցանցերում վիճակը լավագույններից չէ, այն անհանգստություն է առաջացնում, հայտնում է Yerkir.am-ը:

«Փողոցում ժպտացող մարդը սոցցանցերում կարող է ատելություն սերմանող հաղորդագրություններ գրել: Տպավորություն է ստեղծվում, որ հանրությունը կիսվում է խմբերի, որոնք միմյանց պիտակավորում են՝ «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ»: Երբ սոցցանցերում մի մարդու կամ խմբի դեմ կազմակերպված քարոզարշավ է սկսվում, օգտագործվում են անձնական կյանքից տվյալներ, ինչը խախտում է: Անհրաժեշտ է փոխել իրավիճակը, այդ թվում, օրենսդրության միջոցով: Ատելության դրսևորումն այսօր աճում է»,- ասել է Թաթոյանը` վստահություն հայտնելով, որ իրավիճակի վրա կարող են ազդել Հայաստանի գործող իշխանությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---