«Սասնա ծռերը» պահանջում են Սեֆիլյանին ընդգրկել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի կազմում 5 հունիսի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Այդ մասին ասվում է կուսակցության քարտուղարության հայտարարության մեջ: Կուսակցությունը պահանջում է Ժիրայր Սեֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում «Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։ Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սեֆիլյանն էր, որ բացահայտել է Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները»,-ասվում է գրառման մեջ։ Ազգային ժողովում ստեղծվել է 2016-ին ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով:Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովի լիազորությունները կկատարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:Քննիչ հանձնաժողովի կազմը, անդամների քանակը սահմանող նախագիծը քննարկման կդրվի ԱԺ հունիսի 18-ի նիստում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |