Փաշինյան. 25-30 տարի երկիրը թալանողներն «ազգային արժեքների համար» մարդ են ծեծում 5 հունիսի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ ներկայացուցչի կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու միջադեպին: «Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Եվ սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք», - ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է մեկ առ մեկ պատասխանատվության ենթարկվեն։ «Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների, բռնության է ենթարկել ՀԱԿ ակտիվիստին։ Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ երկու հոգի որոշել են մա՞րդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է եղել։ Եթե դա կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |