Կադաստրը առաջիկայում կդառնա առցանց՝ փաստաթղթերում կնիքի պահանջը կվերանա 5 հունիսի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ստեղծվում է հասցեների միասնական ռեգիստր, ինչը մեծ փոփոխություններ կառաջացնի հանրային կառավարման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ հավելելով, որ ունեն առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստր ունենալու հայեցակարգ։ «Մի քանի կարևոր փաստաթղթեր են ընդունվել կառավարության կողմից, առաջինը՝ ինտեգրված կադաստրի հայեցակարգն է, որը նպատակ ունի ամբողջովին փոխել տարածական քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Հասցեների միասնական ռեգիստրը ֆունդամենտալ փոփոխություններ կբերի հանրային կառավարման ոլորտում։ Մենք հռչակել ենք առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստր ունենալու հայեցակարգը։ Դրա շոշափելի քայլերից մեկը կքննարկվի Ազգային ժողովում՝ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումը», - տեղեկացրել է Սարհատ Պետրոսյանը։ Նա հավելել է նաև. «Մոտեցումը, որ որդեգրել ենք մեր աշխատանքում, շատ պարզ է. շատ խիստ պահանջներ է դրված համակարգի առջև՝ պահպանելու օրինականությունը, դրսևորելով բարձր արհեստավարժություն և աշխատանքին նվիրվածություն»։ Պետրոսյանը նշել է, թե նոր հայեցակարգը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ծառայություններն առցանց տրամաբանությամբ մատուցել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը |