$871.2 մլն՝ ՀՀ էլէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցմանը

$871.2 մլն՝  ՀՀ էլէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցմանը

PanARMENIAN.Net - Առաջիկա տասը տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը $871.2 մլն կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցմանը, հայտնել է ՀԷՑ գրասենյակը:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագիրը հնարավորություն կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային ստանդարտներ:

Ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016-ից բանակցություններ է վարել միջազգային առաջատար ներդրումային կառույցների հետ: Ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի հետ:

Շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի հետ՝ առաջիկա տարիների ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---