Հայ մասնագետները գաղտնալսումից զերծ պահող ծրագիր են մշակել ԱԱԾ-ի համար![]() 5 հունիսի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՏՏ մասնագետների հետ գաղտնալսումներից ապահովագրող ծրագիր է գործարկել, այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է և շատ-շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածով գաղտնալսումը»,- ասել է նա։ Վանեցյանը նշել է, որ այն ամբողջությամբ հայկական արտադրանք է, սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում և գաղտնագրվում է ամբողջությամբ։ ԱԱԾ տնօրենը նշել է, որ հետագայում պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որ պետք է օգտվի դրանից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |