Վանեցյան. Եթե փորձ արվի ՀՀ-ում զենքով գործողություն կատարել, պատասխանը շատ խիստ կլինի

Վանեցյան. Եթե փորձ արվի ՀՀ-ում զենքով գործողություն կատարել,  պատասխանը շատ  խիստ կլինի

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան:

«ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ հարուցելու փաստին, Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ հարցով պետք է դիմել ԱԱԾ քննչական դեպարտամենտին։ «Թույլատրելիի սահմաններում դեպարտամենտը կպատասխանի, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», - նշել է նա։

Խոսելով իր նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի աշխատանքից ազատման մասին՝ Վանեցյանն ասել է որ ինքը շարունակում է պնդել՝ Հարությունյանը ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է։ «Նա պրոֆեսիոնալ, ազնիվ գեներալ է և ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է եղել։ Ներկայացվել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատման դիմում, որը բավարարվել է», - ասել է ԱԱԾ տնօրենը։

Նա նշել է, որ Հարությունյանի փոխարեն կնշանակվի նոր տեղակալ։ «Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետև օրենքն այլ լուծում չի թույլատրում», - ասել է Վանեցյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---