ԱԱԾ-ն ուզում է դադարեցնել սպաներին արտասահմանում կրթելու պրակտիկան

ԱԱԾ-ն ուզում է դադարեցնել սպաներին արտասահմանում կրթելու պրակտիկան

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ մտադիր են 2020 թվականին ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն ՀՀ-ում:

ԱԱԾ աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 մլն դրամ։

Կենտրոնի ստեղծման համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է 2 մլրդ դրամ։ Վանեցյանի խոսքով՝ դա նաև հեռու կպահի Հայաստանից մեկնած սպաների՝ օտար պետություններում հավաքագրման ռիսկերից։

Վանեցյանը նշել է նաև, որ ուսումնական կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզն արդեն կա, ու նույնիսկ տեղն են արդեն որոշել, մնում է լուծել ֆինանսական հարցերը։

Նրա խոսքով` այս ամենը թույլ կտա մի քանի մակարդակում խնդիրներ լուծել՝ ԱԱԾ աշխատակիցները բարձրագույն կրթություն կստանան 5 տարով, 2-ամյա վերապատրաստումները կանցնեն այդ կենտրոնում, սահմանապահների վերապատրաստությունները կանցկացվեն այդ կենտրոնում, կգործի հատուկ նշանակության ուժերի պատրաստման գերհագեցած կենտրոն, ՊՊԾ թիկնապահ ծառայողները նույնպես ուսում կստանան նույն կենտրոնում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---