Հայկական «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են

Հայկական  «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են

PanARMENIAN.Net - Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Գործարանի 14 աշխատակիցը օրական մինչև 300 հեռուստացույց են հավաքում: Առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետև կարտադրվեն նաեւ սմարթ տարբերակով:

Ավելի վաղ ՀՀ կյառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը պատրաստ է եղել մայիսին: Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից գործարարները $4.5 մլն-ի ներդրում են արել: Նախատեսվում է ևս $10 մլն-ի ներդրում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---