Նախարարը հերքել է Ապրիլյանի մասնակիցների ուսվարձի զեղչը չեղարկելու լուրերը 6 հունիսի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հունիսի 6-ի նիստում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձավճարների զեղչերը չեղարկվել են: «Ըստ ընթակարգի, գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, բոլորն դիմումները հավաքել են և փոխանցումներ արել են, այսինքն՝ եթե նույնիսկ շատ ցանկանայինք այդպիսի բան անել, չէին կարողանա: Ըստ հրապարակումների քաոսային իրավիճակ է բուհերում», - ասել է նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ մարդիկ կան, որոնք շատ են ուզում երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են մամուլում և սոցիալական ցանցերում այդպիսի տպավորություն ստեղծել: «Լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ: Այսպես ասողները նույն շղթայի շրջանակներից են», - ասել է Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Նա նշել է, որ սա ազգային անվտանգության խնդիր է, և պետք է զբաղվել այդ հարցով: «Այս մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի Հանրապետության դեմ և այդ մարդկանց անուն, ազգանունը հայտնի է», - ասել է Փաշինյանը՝ պահանջելով լրջորեն զբաղվել այդ հարցով: Ընթերցեք նաև՝ «Ըստ օպերատիվ տեղեկության՝ բռնություն քարոզող խմբեր են ստեղծվում. Փաշինյանն ասել է կոշտ լինել»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |