Զախարովա. Մոսկվան ամեն ինչ անում է ԼՂ կարգավորման համար![]() 6 հունիսի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը հակամարտության գոտում: «Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանի բազմամյա և ձգձգվող ճգնաժամը դեպի կարգավորում ուղղորդելու համար»,-ասել է Զախարովան: Ըստ նրա, ամբողջ տեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան այցելության մասին կա միջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը,մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:Նշվել է, որ այցի «հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ապա և Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |