Ucraft-ը բացառիկ գործակցություն է սկսել մի շարք հայկական վճարային համակարգերի հետ![]() 6 հունիսի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ucraft-ը սկսել է գործակցել Իդրամ, Ամերիաբանկ և Ինեկոբանկ վճարային համակարգերի հետ։ Դրա արդյունքում Ucraft կայքերի ստեղծման հարթակում կարելի է հիմնել առցանց խանութ, վաճառել ապրանքներ կամ ծառայություններ և դրա դիմաց կայքում գրանցված օգտատերերը կարող են վճարումներ իրականացնել՝ կցելով իրենց քարտային/վիրտուալ հաշվեհամարները և կատարել ակնթարթային վճարումներ։ Հայաստանյան օգտատերերը գնումներ անելու համար այլևս կարիք չեն ունենա օգտվել PayPal-ից կամ միջազգային այլ վճարային համակարգերից։ Ucraft-ը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին դյուրին և ապահով վճարումներ կատարել: Այս գործառույթի շնորհիվ այժմ կարելի է ընդլայնել բիզնեսը տեղական շուկայում՝ թույլ տալով օգտատերերին հեշտությամբ գնումներ անել խանութներից։ Բացի այդ, ապագայում նախատեսվում է ընդլայնել հայաստանյան գործընկեր-բանկերի ցանկը։ Ucraft-ը drag and drop տեխնոլոգիայով աշխատող վեբկայքերի բիլդեռ է, որի օգնությամբ ցանկացած անձ կարող է ստեղծել բիզնես կայք և լայն հնարավորություններ ունեցող առցանց խանութ։ Այն հիմնադրվել է 2014-ին և հայկական ՏՏ ոլորտի առաջատարներից մեկն է։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |