ՀՀ-ն 2018-ին 11.2 մլրդ դրամ դրամաշնորհ է ստացել

ՀՀ-ն  2018-ին  11.2 մլրդ դրամ դրամաշնորհ է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 6-ին խորհրդարանում 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է, որ նախորդ տարում դրամաշնորհների գծով ցուցանիշը կազմել են 11.2 մլրդ դրամ:

Հայաստանը դրամաշնորհներ է ստացել հիմնականում եվրոպական երկրներից և եվրոպական կառույցներից. մոտ 41%-ը՝ եվրոպական ծագման են։

«Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մենք իրացրել ենք 11.7 մլրդ դրամի վարկեր, որոնք եվրոպական ծագում են ունեցել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մեր ծախսերի 0.8%-ը»,- նշել է ֆինանսների նախարարը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---