ՊԵԿ. Որևէ փաստաթուղթ չի ազատում առանց պետհամարանիշերի երթևեկելն արձանագրելուց

ՊԵԿ. Որևէ փաստաթուղթ չի ազատում առանց պետհամարանիշերի երթևեկելն արձանագրելուց

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար:

Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները, հայտնում է պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---