Ոստիկանության շտաբի ձերբակալված պետին կալանավորելու միջնորդություն կա![]() 6 հունիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Զաքար Հովհաննիսյանը 2008 թվականի մարտի 2-ին` ժամը 02-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց`որովայնի հրազենային վնասվածքով։ Վիրահատության ընթացքում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք որովայնի առաջնային մակերեսին`էպիգաստրալ շրջանում, լյարդի, ստոծանու և ձախ թոքի ստորին բլթի, գոտկային մկանի միջանցիկ վնասվածքներ, գոտկային ձախ կեսի հետին մակերեսի արյունազեղում, որոնք հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Զաքար Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուտը: Դիահերձման ժամանակ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Իսկ նման փամփուշտները նախատեսված են «ՊՄ» (Մակարով) և «ԱՊՍ» ատրճանակների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |