4 ամսում պետությունը 927 մլն դրամ է ծախսել բժշկական 4904 միջամտության համար

4 ամսում պետությունը 927 մլն դրամ է ծախսել  բժշկական 4904 միջամտության համար

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չորս ամսում պետպատվերի շրջանակում բժշկական 4904 միջամտություն է եղել:

«Կատարվել է 4904 միջատմություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն», - գրել է նախարարը:

Նա նշել է, որ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927 մլն դրամ:

Սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագիրը սկսվել է ր ընթացիկ տարվա փետրվարից և նախատեսված է մեր 230,000 քաղաքացու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---