ԱԳՆ. Ադրբեջանի՝ առանց նախազգուշացման զորավարժությունների հարցը դրված է ԵԱՀԿ-ում![]() 6 հունիսի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժությունների հարցը բարձրացված է ԵԱՀԿ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ԱԺ-ում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարքն ու պահվածքն Արցախի հարցում ընդհանրապես նախարարության մշտական գերակա դիտարկման տակ է, և իրենք համապատասխան հայտարարություններ են անում, խնդիրները ներկայացնում երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների ժամանակ, հայտնում է Yerkir.am-ը։ Մնացականյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ում կան մասնագիտական կառույցներ, որոնց առաջ էլ բարձրացվում են սպառազինությունների, ինչպես նաև զորավարժությունների մասին հարցերը, քանի որ այդ ամենի վերաբերյալ կան կանոններ, որոնք Ադրբեջանը չի հարգում։ Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որՀայկական կողմն ուշի ուշով հետևում է Նախիջևանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախապատրաստմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |