Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նվազել է 11 անգամ, հիմնականում՝ Ամուլսարի պատճառով![]() 6 հունիսի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում միջազգային ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 3.7 մլրդ դրամ կամ $7,6 մլն` 2018 թվականի նույն ժամանակահատվածի՝ 40.7 մլրդ դրամի կամ $83.6 մլն-ի համեմատ. անկումը կազմել է մոտ 91% կամ նվազել է մոտ 11 անգամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում 40.7 մլրդ դրամից միայն 20.6 մլրդ դրամը ներդրվել է Ջերսի օֆշորային գոտուց, որտեղ գրանցված է Ամուլսարնի հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը: Փոխարենը նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին եռամսսյակում կրկնապատկվել են ներդրումները Ռուսաստանի Դաշնությունից. ուղիղ ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 12.5 մլրդ դրամ` 2018-ի 5.7 մլրդ դրամի համեմատ։ Օտարերկրյա ուղիղ ներդրումներ են գրանցվել է նաև Իտալիայից` 3.8 մլրդ դրամ, Լիբանանից` 1.98 մլրդ դրամ, Ֆինլանդիայից` 1.94 մլրդ դրամ, Կիպրոսից` 1.13 մլրդ դրամ, Արաբական Միացյալ Էմիրություններից` 1 մլրդ դրամ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |