ՄԻՊ. Մանվել Գրիգորյանը հրաժարվում է բուժօգնությունից և դեղերից![]() 6 հունիսի 2019 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար: Թաթոյանը հայտնել է, որ Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՄԻՊ-ի ուշադրության ներքո է: «Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով»,-ասել է Թաթոյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը: Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Գրիգորյանը կոմայի մեջ չէ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |