Թուրքիան ցանկանում է իրեն ուժեղ տարածաշրջանային խաղացող ցույց տալ` ի հակակշիռ ԱՄՆ-ի17 սեպտեմբերի 2008 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան առաջարկեց Կովկասի կայունության պլատֆորմը` ելնելով այն բանից, որ իրեն անհրաժեշտ է միջամտել կովկասյան գործերին, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա կարծիքով, աշխարհը սկսել է հասկանալ, որ Վրաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները դատարկ են եւ հիմնված են զգացմունքների վրա: «Բայց զգացմունքներն անցնում են, եւ մարդիկ սկսում են մտախոհվել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Իսկ Թուրքիան ցանկանում է իրեն ուժեղ տարածաշրջանային խաղացող ցույց տալ` ի հակակշիռ ԱՄՆ-ի: Ի դեպ, Թուրքիայի պաշտոնական անձանց հաճախակի դարձած այցերը Ռուսաստան կատարվում են առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցվելու»,- ասել է Զախարովը:Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է Կովկասյան պլատֆորմի անհրաժեշտությունը: «Բայց առանց Իրանի այն չի աշխատի: Հասկանալի է, որ Թուրքիան լարված հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց այդ երկիրը հաշվի չառնել ուղղակի չի կարելի, եւ ոչ միայն այն պատճառով, որ նա հարեւան երկիր է: Սահակաշվիլին փաստացիորեն ձախողեց Իրանին ռազմական հարված հասցնելու ԱՄՆ-ի ծրագիրը` դրանով իսկ ԱՄՆ-ին դժվար կացության մեջ դնելով: Առհասարակ, պ-ն Սահակաշվիլիի գործողությունները բժշկական հիմնավորում ունեն. շիզոֆրենիայում կա «աշնանային սրվածություն» հասկացությունը: Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչ էր նա ակնկալում` ռմբակոծելով Ցխինվալը»,- ընդգծել է ռուս փորձագետը: Վերադառնալով Թուրքիայի նախաձեռնությանը` Վլադիմիր Զախարովը նկատել է, որ Թուրքիան պարզապես օգտվել է իրադրությունից եւ խլել նախաձեռնությունը, որպեսզի ցույց տա իրեն: «Ճիշտ նույն կերպ վարվեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը ժամանակին կողմնորոշվեց եւ գլխավոր դիրքը գրավեց իրադրությունը կարգավորելու համար տարվող ռուս-վրացական բանակցություններում»,- ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |