Թրամփ. ՌԴ հետ կարող ենք լավ հարաբերություններ ունենալ 7 հունիսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ և ՌԴ հարաբերությունները վատթարացել են 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին Մոսկվայի միջամտության վերաբերյալ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության պատճառով: Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում: «Կարծում եմ, մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ: Դրանք փչացան կեղծ վհուկների որսի պատճառով: Ես կարող եմ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,-ասել է նա, հայտնում է «Վեդոմոստին»: Ապրիլի 18-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Մյուլլերի ամփոփիչ զեկույցը, որի վրա ՌԴ գծով հատուկ դատախազն աշխատում էր 2017-ից: Մյուլլերը չի կարողացել ՌԴ հետ Թրամփի դավադրության փաստեր գտնել: Մյուլերը հայտարարել է, որ «նախագահը չի կարող մեղադրվել դաշնային հանցագործություններ կատարելու մեջ, քանի դեռ պաշտոնավարում է: Դա կհակասեր սահմանադրությանը: Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Թրամփն ասել էր, որ պաշտոնաթող հատուկ դատախզը «հիմարի դերում է հայտնվել»: Թրամփը նաև մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այն հայտարությունը, որ նա Թրամփի համար ոչ թե իմփիչմենթ կցանկանար, այլ բանտում տեսնելու հնարավորություն: Փելոսիի խոսքերը Թրամփն անվանել է «սարսափելի, զազրելի, չարանենգ հայտարարություն», իսկ նրան՝ «սարսափելի մարդ» և «նյարդային Փելոսի»: Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Մյուլլերի հետաքննության եզրակացությունները լիակատար արդարացում են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |