«Գազպրոմ նեֆտը» ՀՀ-ին նավթամթերք կմատակարարի ռուբլով![]() 7 հունիսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ նեֆտը» սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: «Ընթացիկ տարվանից մենք նավթամթերքի առաքումները դեպի ՀՀ ռուբլով կիրականացնենք: Առաջիկայում մտադիր ենք նույնը անել նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների դեպքում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվարկել այդ արժույթներով»,-ասել է նա։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է հունիսի 6-ին և աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 8-ը: Համաժողվոի միջոցառումների կարգախոսն է՝ «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |