ԵՄ հանձնակատար. «Ես լիովին օժանդակում եմ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը17 սեպտեմբերի 2008 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդներն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը: «Ես լիովին օժանդակում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, խաղաղ լուծման ճանապարհը: Վերջին զինված հակամարտությունը տարածաշրջանում եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ուժի կիրառումը չի նպաստում հակամարտությունների լուծմանը»,- Բրյուսսելում գործնական այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ հանձնակատարը:Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների Ծրագրի շրջանակներում ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ուժեղացմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |