Նոր առաջարկ Ամերիաբանկից` ՀՀ դրամով ավանդ ներդրողների համար 7 հունիսի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչև հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման և ընդհատման հնարավորությունների), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորև ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում. • Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ • Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային) • Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5% • Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%: «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |