Փաշինյան. Պուտինի հետ քննարկել ենք ՀՀ ռուսական զենքի մատակարարումը

Փաշինյան. Պուտինի հետ քննարկել ենք ՀՀ ռուսական զենքի մատակարարումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Պետերբուրգում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է զենքի մատակարարմանն առնչվող հարցեր:

«Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում և, անշուշտ, ունենք որոշակի պայմանավորվածություններ: Կարծում եմ, մեր հարաբերություններն այդ բնագավառում զարգանում են ըստ ծրագրվածի»,-ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք հանդիպման ժամանակ Երևանին նոր «Իսկանդերներ» մատակարարելու հարցը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը բավականաչափ «Իսկանդեր» ունի:

«Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք: Սակայն, մենք հուսով ենք, որ ևս մի բան կստանանք: Ոչ փոքր»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---