Ոստիկանություն․ Խաժակյանի հրապարակումից առաջ արդեն ծառայողական քննություն էր նշանակվել 7 հունիսի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նախքան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ֆեյսբուքյան հրապարակումը, իր մերձավորի և ոստիկանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ իր մերձավորներից մեկը, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս է եղել, երբ նրան են մոտեցել են 2 հարբած անձ, հարցրել ոն, թե ինչ է անում, ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ապա հարվածելով ու քաշքշելով նստեցրել են մեքենան և տարել ոստիկանության բաժին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |