Եկամտահարկի ու շահութահարկի նվազեցումը բյուջեին 41 մլրդ դրամ կարժենա

Եկամտահարկի ու շահութահարկի նվազեցումը բյուջեին 41 մլրդ դրամ կարժենա

PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող եկամտահարկի համահարթեցման հետևանքով պետական բյուջեն տարեկան մոտ 30 մլրդ դրամի եկամուտ կկորցնի։

2%-ով կնվազի նաև շահութահարկը, ինչի հետևանքով պետբյուջեն տարեկան 11 մլրդ դրամ կկորցնի։ Ընդ41հանուր առմամբ, բյուջեի վրա, այս երկու հարկատեսակի նվազումը 41 մլրդ կարժենա։

2020 թվականից եկամտհարակի 25-ից կդառնա 23%, կվերանա նաև պրոգրեսիվ հարկումը։ Երեք տարում այն կնվազի 20%-ի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---