Ոստիկանությունը ներկայացրել է Երևանում գիշերային ռեյդի արդյունքները 7 հունիսի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայության արդյունքում բերման են ենթարկվել մի խումբ անձանց՝ զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար: Ոստիկանության Երևանի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։Նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։ Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ և հորդորում է խստագույնս պահպանել համակեցության և երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |