Մակունց․ Զեյնալյանի աշխատանքի մասով մտահոգություններ կային![]() 7 հունիսի 2019 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանի գործունեության որոշ ուղղությունների մասով մտահոգություններ կային։ «Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ կային առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված», - ասել է Մակունցը։ Նա նշել է, որ այդուհանդերձ Զեյնալյանին հրաժարական տալու կոչ չեն արել։ Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չմանրամասնելով պատճառները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |