Այրել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան ու տունը 8 հունիսի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատապարտել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան այրելու միջադեպը։ «Այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՔՊ ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։ Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում , ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։ Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ, ոչ էլ պապերից ստացված ժառանգություն։ ՀՀ Ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ գտնել և պատժել հանցագործներին»,- գրել է Դավոյանը։ Դեպքի հետ կապված գրառում է կատարել նաև Ռոմանոս Պետրոսյանը: «Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում։ Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։ Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։ Աբովյանում չի կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։ Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»,- գրել է նա։ Ավելի վաղ լուրեր շրջանառվեցին, որ այրել են Աբովյանի քաղաքապետի իշխանական թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |