Հայ զինվորի մահվան համար հակառակորդին պատժած զինծառայողներին կպարգևատրեն![]() 10 հունիսի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զինծառայողները բարձր որակով են կատարել առաջադրանքը: Haqqin.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է «հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը», ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |