Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետը վերընտրվել է![]() 10 հունիսի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գրիգոր Գուլյանին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 18,176-ը կամ 40.83 տոկոսը: Գևորգյանը ստացել է 8453 ձայն, Գուլյանը՝ 8058, մյուս թեկնածուները՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը և Մանուկ Մկրտչյանը ստացել են համապատասխանաբար՝ 731, 139 և 435 ձայն: Անվավեր է ճանաչվել 360 թվեաթերթիկ: Ավելի վաղ Աբովյանի համայնքապետի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել: Քվեարկությունն ուղեկցվել է միջադեպերով, մասնավորապես մի շարք ԲՀԿ-ականներ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |