Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում![]() 10 հունիսի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հաղթում է երկրի ղեկավրի ընտրություններում: Այդ մասին հայտնել է ԿԸՀ փոխղեկավար Կոնստանտին Պետրովը: «Կասիմ Ժոմարտ Տոկաև՝ քվեների 70,76%»,-հրապարակել է նա քվեարկության նախնական տվյալները: Ըստ Պետրովի, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևան հավաքել է 5,2 %, լրագրող և քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2%: Ընդհանուր առմամբ եղել է 7 թեկնածու: Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար: Նախագահի արտահերթ ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ամեն ինչ անցել է առանց խախտումների, բաց և հանգիստ մթնոլորոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2019-ի մարտի 20-ին հրաժարականի մասին հայտարարեց այդ երկիրը 30 տարի գլխավորած նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն էր Կասիմ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի նախագահն էր: 3 շաբաթ անց նա արտահերթ նախագահական ընտրությւններ նշանակեց: Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարով: Մասնակցության շեմ չկա, ընտրությունները համարվում են կայացած ցանկացած դեպքում: Իսկ հաղթանկի համար թեկնածուն պետք է ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոսը ստանա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |