Վարչապետ. Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը![]() 10 հունիսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններին, ասել է՝ հաղթել է ժողովրդավարությունը, ինչն ամենակարևորն է: «Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հենց սրա համար ենք արել Թավշյա հեղափոխությունը, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ մեր խնդիրը նախկին իշխող ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի վերացումն էր, այնպես, որ ՀՀ-ն ևս մեկ անգամ արձանագրել է՝ ժողովրդավարական երկիր է», - ասել է Փաշինյանը: Վարչապետը նկատել է, որ սա փաստում է նաև, որ մեր երկրում իշխող ուժը որևէ ապօրինի լծակ չի գործադրում իշխանությունը զավթելու համար: Հարցին, թե արդյոք սա իշխող ուժի վարկանիշի անկման մասին չի վկայում, Փաշինյանը հիշեցրել է 2018 թվականի Կապանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ նույնպես իշխող ուժի թեկնածուն պարտվել էր: «Հեղափոխությունից 2 ամիս անց հաղթեց ոչ իշխանական թեկնածու», - հիշեցրել է Փաշինյանը: Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |