Հոնկոնգում հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի ցույցին![]() 10 հունիսի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգում հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի՝ մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենսնդրության մեջ ակնկալվող փփոխությունների պատճառով: Չինական պետական ԶԼՄ-ները մեղքը բարդել են «արտաքին ուժերի» վրա, որոնք փորձում են «վնասել Չինաստանին»: Հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի ցույցերն ամենազանգվածայինն էին 1997-ից ի վեր, երբ Բրիտանիան վերադարձրեց քաղաքը Չինաստանին: Կազմակերպիչները մասնակիցների քանակը գնահատել են մոտ 1 մլն, իսկ ոստիկանությունը՝ 240,000, հայտնում է BBC-ին: Բողոքի համար առիթ է հանդիսացել օրենսդրության սպասվող փոփոխությունը, որով կանոնակարգվում է հանցագործության մեջ մեղադրվող մարդկանց արտահանձնումն այլ երկրների իշխանություննրին: Եթե փոխոփությունն ընդունվի, քաղաքի բնակիչներին կկարողանան արտահանձնել նույնիսկ այն երկրներ, որոնց հետ Հոնկոնգը նման պայմանագիր չունի, այդ թվում՝ Թայվան, Մակաո և մայրցամաքային Չինաստան: Փոփոխության ընդդիմադիրները կարծում են, որ այն Հոնկոնգի ինքնավարության մի մասը կխլի և մտավախություն ունեն, որ չինական դատական համակարգում արտահանձնվողների իրավունքները պաշտպանված չեն լինի: Ըստ գործող օրենսդրության կասկածյալներին Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան չեն արտահանձնում: Հոնկոնգի խորհրդարանը կքննարկի փոփոխությունները հունիսի 12-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |