ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի![]() 10 հունիսի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովում հայտարարել է, որ ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի: Նախարարը նշել է, որ իտալական ընկերությունն արտադրական գործունեության համար սարքավորումներ է ներկրել, իսկ արտադրամասի ապագա աշխատակիցներին ուղարկել է Իտալիա՝ վերապատրաստման: «Ընկերությունը 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այն մտադիր է ապրանքն արտահանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաներ: Ավելի վաղ Երևանում մեկնարկել է առաջին Հայ-իտալական գործարար համաժողովը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |