Հունիսի 12-ին Երևանից և Գյումրիից էլ.գնացքների 2 չվերթ կչեղարկվի![]() 10 հունիսի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55 ու 18:25 Երևանից և 7:45 ու 18:40 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |