Մարզպետ. Աբովյանում գործող քաղաքապետի հաղթանակը քաղաքացու պարտությունն է![]() 10 հունիսի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում: Այդ մասին ասել է Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը, հայտնում է 24News-ը: «Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց: Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել»,- նշել է մարզպետը: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով 380 ձայնով ՔՊ թեկնածու Գուլյանը զիջել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ սա ոչ թե Վահագն Գևորգյանի հաղթանակն է, այլ քաղաքացու պարտությունը: Կոտայքի մարզպետն նշել է, որ դեռ չեն շնորհավորել Գևորգյանին, սակայն շտաբից կշնորհավորեն: «Ես անձամբ չեմ շնորհավորի, քանի որ կարծում եմ՝ մենք չենք պարտվել», - նշել է մարզպետը: ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |