Ապրիլին անշարժ գույքի առուվաճառքն աճել է 21%-ով![]() 10 հունիսի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ապրիլին 2018-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքները ՀՀ-ում աճել են մոտ 21%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի 4310 գործարք՝ նախորդ տարվա 3565-ի դիմաց: Մասնավորապես՝ բազմաբնակարան շենքի բնակարանի առուվաճառքի գործարքների թիվը 1472 է՝ 2018-ի 1189-ի դիմաց, բնակելի տներինը՝ 647՝ 448-ի դիմաց, հասարակական նշանակության օբյեկտներինը՝ 231՝ 194 դիմաց: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2019-ի ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքների պետական գրանցման 16,270 գործարք (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, վարձակալում, գրավադրում, ժառանգում, օրինականացում և այլն): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |