Քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծը լրամշակվում է, հանրային քննարկման կդրվի

Քրեական աշխարհին հարելը  քրեականացնող նախագիծը լրամշակվում է,  հանրային քննարկման կդրվի

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի մարտին շրջանառության մեջ էր դրել քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծ, որը կարճ ժամանակ անց հեռացվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական Е-Draft հարթակից:

Նախարարությունից այդ ժամանակ հայտնեցին, որ լրամշակման համար հարթակից հեռացված նախագիծը մի քանի օրում դարձյալ կներկայացվի հանրային քննարկման, սակայն այն ավելի քան երեք ամիս է չի դրվել շրջանառության մեջ:

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց, որ նախագիծը շարունակում է մնալ լրամշակման փուլում և առաջիկայում դրվելու է շրջանառության մեջ, ինչի մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի:

Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը քրեականցվում էր: Նշվում էր, որ երևույթի տարածման և կանխման մեխանիզմների մշակման ընթացքում ուսումնասիրվել է հետխորհրդային երկրների փորձը:

«Ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար», - նշված է նախագծում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---